Անհիմն հայտարարությունների փոխարեն լավ կլիներ օգտակար գործերով զբաղվել, հատկապես, երբ այս օրերին դրանց ծավալը շատ շատ է։

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանին հորդորում եմ ոչ գրագետ ու դիվանագետին ոչ հարիր վարքագիծ չդրսևորել։ Մոսկվայից Արցախ շատ բան տեսանելի չէ, բայց գոնե ընկալման հարցում պետք չէ կորցնել սթափությունը։

Երևանը դեռ չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ Ադրբեջանի հետ հակամարտության հարցով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դիվանագետը կարծիք է հայտնել, որ հայկական Վարդենիս քաղաքին հարող տարածքը հրետակոծելով Բաքուն ցանկանում է հայկական կողմին «ներքաշել հերթական սադրանքների» մեջ:

«Իրավիճակը վերահսկվում է, բոլոր տարբերակները կշռադատվում են, այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ին դիմում չի եղել, բայց բոլոր տարբերակները դիտարկվում են, քննարկվում են»,- հստակեցրել է Տողանյանը:

Նա նաև հավելել է, որ խնդիրը լուծելու համար կօգտագործվի «ամբողջ քաղաքական զինանոցը»: Նա նշել է, որ երեքշաբթի, սեպտեմբերի 29-ին, Հայաստանի արտգործնախարարությունը նախատեսում է հանդես գալ կոչով:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •