Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանն Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի ռազմաօդային մասի կառավարումը հանձնել է Թուրքիային:

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե ինչպես է իրականացվում կառավարումը Թուրքիայի տարածքից, հեռավար հրամանատարական օդային կետից: Ըստ հաղորդագրության, թուրքական երկու Ֆ-16 և ադրբեջանական ՍՈՒ-25-ները հարվածներ են հասցրել Հադրութի և Մարտունու շրջանի բնակավայրերին: Սա նշանակում է երկու բան՝ Ադրբեջանը տապալվել է, ադրբեջանական զինուժ, որպես այդպիսին, գոյություն չունի, Ադրբեջանը պարտվել է Արցախին: Մյուսն այն է, որ Արցախն այլևս կռվում է Թուրքիայի դեմ, ինչը նշանակում է արդեն ռազմա-քաղաքական իրադրության բոլորովին այլ մասշտաբ: Դա տեղի է ունենում դիվանագիտական բավականին կուլմինացիոն զարգացումներին զուգահեռ, երբ ավելի են հստակեցվում տարբեր հայտարարություններ միջազգային դերակատարներից:

Այդ ֆոնին, Անկարան փաստորեն տապալված Բաքվից վերցնում է ագրեսիայի կառավարումը, ըստ ամենայնի շտապելով հասնել որոշակի ռազմական առավելության, որպեսզի կանգ առնել ստիպված լինելու պարագայում կարողանա դա վերածել քաղաքական գործընթացում պայման թելադրելու ռեսուրսի: Մյուս հավանական տրամաբանությունը, թերևս, այն է, որ Թուրքիան փորձում է հակամարտության մեջ ներքաշել Հայաստանին և այդպիսով նաև Ռուսաստանին, այդպիսով ընդլայնելով պատերազմի մասշտաբը, հասցնելով այն ռեգիոնալի և բարձրացնելով քաղաքական սակարկության գինը:

Դա տեղի է ունենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարության ֆոնին, որ նա արել էր այսօր, միարժեք սատարելով հայկական կողմին և կարևորը՝ հայտարարելով իրավիճակը Պուտինի և Թրամփի հետ քննարկելու մասին: Անկարան ըստ ամենայնի շտապում է Ադրբեջանը դուրս բերել պարտությունից, մինչև կլինի Մակրոն, Պուտին, Թրամփ որոշում իրավիճակի առումով:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •