ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 8-ի հանրահավաքի օրակարգային խնդիրը խորհրդարանի արտահերթ ընտրության պահանջն է:

Փաստացի, երեք ուժերը պահանջելու են խորհրդարանի արտահերթ ընտրություն, ինչը ներքաղաքական կյանքում անկասկած առաջ է բերելու նոր նշաձող: Ինչ պետք է անեն դրա հանդեպ մնացյալ բոլոր քաղաքական ուժերը, որոնք ներկայումս դիրավորվել են որպես ընդդիմություն: Խոսքն առավելապես այն ուժերի մասին է, որոնք սերում են նախկին համակարգից, թեեւ այդ իմաստոցվ այստեղ բավականին հետաքրքիր վիճակ է ստեղծվում նաեւ Սասնա ծռեր կուսակցության առանցքով ձեւավորվող ազգային ժողովրդավարական բեվեռի համար, որը եւս իրեն հայտարարել է իշխանության արմատական ընդդիմություն:

Բանն այն է, որ դեռեւս 2018-ի խորհրդարանի ընտրությանը սասնա ծռերը հայտարարում էին, որ մեկուկես-երկու տարի անց լինելու է խորհրդարանի արտահերթ ընտրության անհրաժեշտություն: Այդ թեմայով անգամ բավականին սուր բանավեճ ստացվեց Նիկոլ Փաշինյանի ու Սասնա ծռերի միջեւ: Այժմ փաստորեն երեք կուսակցություններ, որոնք ներկայացնում են նախկին կառավարող համակարգը կամ առնվազն էապես ասոցացվում դրան, օրակարգ են բերում խորհրդարանի արտահերթ ընտրության պահանջ, հայտարարելով, որ փորձելու են այդ պահանջը հասցնել հանրային այնպիսի գեերացիայի աստիճանի, որ քաղաքական մեծամասնությունը ստիպված լինի գնալ դրան ընդառաջ: Այդ պարագայում առաջանում է հետաքրքիր հարց՝ այդ մեծամասնությանը մեկ այլ արմատական ընդդիմություն հռչակված, միաժամանակ իհարկե նաեւ արտահերթ ընտրության պահանջ դնող ուժերին արմատապես ընդդիմադիր Սասնա ծռերը կամ Ազգային ժողովրդավարական բեվեռը կմիանա՞ն արտահերթ ընտրության պահանջին: Ընդ որում, խոսքը անմիջապես, ֆիզիկական իմաստով հանրահավաքին միանալու մասին չէ, այլ պարզապես հավանությանը, որ կարող է տրվել քաղաքական հռետորաբանության առումով: Դրան զուգահեռ, արտահերթ ընտրության պահանջով օրակարգը, որ առաջ է քաշում եռյակը, առերեւույթ անշուշտ ներդաշնակ է այլ նախկին համակարգը ներկայացնող այլ ընդդիմադիր հավակնություն ունեցող ուժերի տրամադրությանը եւ հռետորաբանությանը, սակայն այդուհանդերձ առաջանում է հարց՝ միանալ, թե ոչ, ինչպես միանալ, ինչ ձեւաչափով, ըստ այդմ ուժերի ինչպիսի հարաբերակցությամբ, ինչ պայմաններով: Որովհետեւ դրա հետ մեկտեղ առաջանալու է նաեւ հարցը, թե արտահերթ ընտրության մասնակցության ինչ ձեւաչափեր են լինելու, եթե հանկարծ քաղաքական մեծամասնությունը կայացրեց դրան գնալու որոշում:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •