Samvel Martirosyan

Երկրորդ օրն է՝ տարբեր երկրներից Հայաստան են ժամանում ռազմական լրագրողներ, նաև՝ հայտնի բլոգերներ: Ադրբեջանական կողմից, սակայն, գրեթե ամբողջությամբ արգելափակվել է արտասհամանյան լրագրողների մուտքը, բացառությամբ թուրքական լրատվամիջոցների:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա հիշեցրեց՝ թուրքական լրատվամիջոցները առաջին վայրկյաններից են աշխատում Ադրբեջանում: «Ակնհայտ է, որ նախապատրաստված է եղել, և այնտեղ իրենց բերել մեխակի պես տնկել են»:

Մեդիափորձագետն ընդգծեց՝ Ադրբեջանը մեկուսացրել է ինքն իրեն, և դա հայկական կողմի օգտին է աշխատում: «Երբ փակում են սոցցանցերը, մարդկանց մոտ առաջանում է «սով»: Եթե մեկ-երկու օր իրենց կերակրում են, թե՝ «Ֆիզուլին ենք գրավել», «Մարտակերտն ենք վերցրել», բայց կադրեր չկան, պարզ է, մարդիկ, որոնց ուղեղի ծալքերը 20-ից ավելի են, հասկանում են, որ մի բան այն չէ: Սա առաջացնում է մեծ կասկածներ պաշտոնական տեղեկատվության հանդեպ»:

Մարտիրոսյանը նշեց՝ հայկական կողմի դեպքում այդ խնդիրը չկա: «Մարդիկ գիտեն, որ թեկուզ կես օր ուշացումով, տեղեկությունները հրապարակվում են: Ադրբեջանը տեղեկություններ չի հրապարակում: Ինչքան արգելափակումները շարունակվում են, այդքան դա իրենց օգտին չի աշխատում, և մենք միայն կարող ենք ողջունել այս մոտեցումը, որովհետև կարճաժամկետ սա իրենց համար օգտակար է, բայց երկարաժամկետ՝ հակառակը. մեծ խնդիրներ է առաջացնում, և, բնականաբար, պետք է օգնել, որ այդ խնդիրները առաջանան»:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •