Aroxjutyun

Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականները COVID-19-ից մահացած հիվանդների թոքերում ԴՆԹ-թակարդներ են հայտնաբերել: Դրանք արտանետվում են շնչուղիներ, թոքերի հյուսվածք և արյան անոթներ՝ առաջացնելով ծանր բարդություններ: Կորոնավիրուսով հիվանդների մահվան նոր պատճառի մասին հրապարակված է EurekAlert կայքի մամուլի հաղորդագրության մեջ:

ԴՆԹ-թակարդները ստեղծում են նեյտրոֆիլ կոչվող իմունային բջիջներ, որոնք վարակի դեմ պաշտպանության առաջին գիծ են համարվում: Չափից ավելի ակտիվացած նեյտրոֆիլները թունավորում են օրգանիզմը՝ առաջացնելով աուտոիմուն և քրոնիկ բորբոքային հիվանդություններ: Նեյտրոֆիլները կարողանում են նաև սեփական ԴՆԹ-ն ստեղծել նետոզի ժամանակ, որը բջիջների մահվան ձև է: Զանգվածաբար արտադրվելով՝ օրգանիզմում վիրուսների դեմ պայքարող այս ԴՆԹ-թակարդները պաշտպանելու փոխարեն կարող են հյուսվածքները վնասել:

Գիտնականները նեթոզի հետքեր են հայտնաբերել արյան անոթներում, թոքերի հյուսվածքում և շնչուղիներում՝ ֆիբրինով հարուստ մակարդուկների տեսքով, որոնք թրոմբոզ (արյան անոթների խցանում) են առաջացնում և վնասում են թոքերը: Այս գործընթացը տեղի է ունենում իմունային համակարգի անվերահսկելի ակտիվացման հետևանքով, ինչը նույնպես հանգեցնում է ցիտոկինային փոթորկի:

Այս պահին մասնագետները հետազոտում են նետոզի ազդեցությունը այլ օրգանների, այդ թվում` սրտի վրա: Այս գործընթացը հնարավոր է մեղմել որոշ դեղամիջոցներով, օրինակ`«դորնաս ալֆայով», որն օգտագործվում է ցիստիկ ֆիբրոզի բուժման ժամանակ:
Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •