«Իմ քայլը»-ԲՀԿ դիմակայությունը սրվում է այսպես ասած ամենաբարձր մակարդակով, ու դա տեղի է ունենում մեծ հանրահավաք իրականացնելու Գագիկ Ծառուկյանի հայտարարության ֆոնին:

Իրաիճակը սրացման տանում է քաղաքական մեծամասնությո՞ւնը: Դա պայմանավորված է սեփական ուժի հանդեպ վստահությամբ և այդպիսով գործընթացները ավելի սրելով հանգուցալուծում մոտեցնելու հաշվարկո՞վ, թե՞ Ծառուկյանի հայտարարած հանրահավաքի և ընդհանրապես ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող այսպես ասած կոնսոլիդացիոն փորձերի հանդեպ տագնապով:

Թե՞ հակառակը՝ ԲՀԿ նախագահի գործողություններն են պայմանավորված տագնապով, որ քաղաքական մեծամասնությունը մինչև վերջ կտանի այն իրավական գործընթացը, որ ծավալվել է ԲՀԿ ընտրակաշառքի թեմայով հարուցված քրեական գործերով:

Ի դեպ, օրեր առաջ հարուցվեց ևս մեկը՝ Արարատցեմենտի աշխատակիցներին 2012 թվականին ԲՀԿ օգտին քվեարկություն պարտադրելու առնչությամբ: Միևնույն ժամանակ, «Իմ քայլը»-ԲՀԿ դիմակայության սրումը ըստ էության կարող է դոմինանտ դառնալ քաղաքական դաշտի մնացյալ խաղացողների նկատմամբ և նրանք կամ պետք է «հավաքագրվեն» Նիկոլ Փաշինյանի, կամ Ծառուկյանի դրոշի ներքո: Արդյո՞ք իշխանությունն այդպիսով հարվածելով ԲՀԿ-ին ավելի ուժեղ, ավելի է ուժեղացնում նրա ընդդիմադիր դիրքերը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •