ՀՀ վարչապետի որոշմամբ Գեորգի Ավետիսյանն ազատվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: Այս մասին հայտնում է e-gov.am-ը:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գեորգի Ավետիսյանին ազատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Գեորգի Ավետիսյանն այդ պաշտոնն զբաղեցնում էր 2018թ. հունիսի 22-ից:

ՀՀ վարչապետի որոշմամբ, Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից:

Որոշումը վարչապետը ստորագրել է այսօր՝ սեպտեմբերի 24-ին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Սմբատ Գոգյանին 2020 թվականի սեպտեմբերի 25-ից ազատել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել մայիսի 14-ին: Նա Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի հունիսին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Գրիշա Թամրազյանն ազատվել  է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Գրիշա Թամրազյանին ազատել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •