Makron France

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Թուրքիայի վտանգավոր հայտարարություններն Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ֆրանս 24-ը։

Ռիգա կատարած այցի ժամանակ Մակրոնն ասել է, որ «Ֆրանսիան ծայրահեղ մտահոգված է Թուրքիայի ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ, որը փաստացի խրախուսում է Ադրբեջանին գրավելու Լեռնային Ղարաբաղը։ Մենք չենք ընդունի դա», – ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաև դիմել է Հայաստանին․ «Դիմում եմ Հայաստանին ու հայերին՝ Ֆրանսիան իր դերը կխաղա»։ Միևնույն ժամանակ Մակրոնն ասել է, որ դեռ վաղ է խոսելու տարածաշրջանային հակամարտության մասին։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •