«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի պետական համալսարանը մարտ ամսից սկսած անվճար համակարգում սովորող ուսանողների կրթաթոշակները չի վճարում։

Մեզ են դիմել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողները, ովքեր նշեցին, որ այս տարի ստացել են միայն հունվար-փետրվար ամիսների կրթաթոշակները։ Պատճառը հետևյալն է՝ ուսանողներին դեկանատից տեղեկացրել են, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով քանի որ դասապրոցեսը տեղի է ունեցել հեռավար, հետևաբար ուսանողները կրթաթոշակ չեն ստանալու։

Ի դեպ, նշենք, որ միայն կենսաբանության ֆակուլտետի ուսանողները չեն, որ զրկվել են կրթաթոշակից, այլ բուհի բոլոր անվճար սովորող ուսանողները»։

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը, ի պատասխան «Ժամանակ» թերթում գրված, ինչպես նաև այլ լրատվամիջոցների կողմից «Ժամանակ» թերթին հղում կատարված հրապարակումների, որոնցում նշվում է՝ իբրև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողները  դասապրոցեսի հեռավար անցկացման պատճառով մարտ-օգոստոս ամիսներին չեն ստացել կրթաթոշակ, հայտարարում է, որ կրթաթոշակներն ուսանողներին տրվում են՝ ըստ ընթացակարգի, և ժամանակացույցից որևէ շեղում չի եղել:

Անթույլատրելի ենք համարում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի անվան շահարկումը ցանկացած դրդապատճառներով, կոչ ենք անում պահպանել լրագրողական էթիկան ու զերծ մնալ ցանկացած բնույթի տեղեկատվական մանիպուլյացիաներից:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •