Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի խորհրդարանի մի քանի կին պատգամավորների հետ:

Իր խոսքում Աննա Հակոբյանը հետաքրքիր մի դրվագ է պատմել կանանց՝ նշելով, որ իր որդին եւս հերթագրված է՝ որպես կամավորական:

«Արցախ գալու ճանապարհին ամուսինս ասաց, որ մեր տղան էլ, որպես պահեստազոր, պետք է գնա դիրքեր: Ստեփանակերտ գալու ճանապարհին որդուս ասել եմ. «Լավ իմացիր, ես քեզ պաշտում եմ, բայց հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան այս աշխարհում չկա»: Սա ասել եմ առաջիկա ամբողջ կյանքի համար: Ոչ մի հանգամանք իմ մեջ, որպես մոր, չի կարող այդ խոսքերը փոխել. ո՛չ այսօր, ո՛չ մի տարի, ո՛չ տասը տարի հետո: Ու ես գիտեմ, որ ես միակը չեմ, ոչ թե միակը չեմ, այլ հարյուր հազարներից մեկն եմ՝ որպես կին և մայր, և դա է մեր հաղթանակը: Ես ասել եմ՝ կարող է քեզնից տեղեկություն չունենամ, մեր կապը կտրվի, բայց ոչ մի հանգամանք իմ խոսքերը, որպես մոր, չի փոխվի»,- ասել է Աննա Հակոբյանը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •