Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հետ է վերցնելու իր հրաժարականի դիմումը։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սիրելի հայրենակիցներ, այս պահին անգամ այս մասին գրելն եմ համարում ժամանակի կորուստ, բայց Ձեր կոչերն անպատասխան չեմ կարող թողնել. իհարկե, այսօր առավել քան երբեւէ բոլորս պետք է միասնական լինենք եւ պատերազմական այս վիճակում մանդատ դնելս առնվազն նշանակում է մարտի դաշտից հեռանալ, եթե չասեմ` դավաճանել։ Այս պատերազմը հաղթելուց հետո համատեղ կքննարկենք անելիքս, հետ եմ վերցնելու հրաժարականի դիմումս, գործընկերներիս հետ լծված ենք արտաքին ֆրոնտում մեր դիրքերը պահելու կարեւոր գործին»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Գայանե Աբրահամյանը մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել սեպտեբերի 25-ին։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •