Բելառուսի ՆԳՆ-ն հաղորդել է «Մինսկի օրինապաշտ բնակիչների» բողոքների մասին, որոնք, իբր, դժգոհ են ցուցարարների գործողություններից: Այս մասին ասվում է Բելառուսի ՆԳՆ կայքում:

«Մինսկի չարտոնված զանգվածային միջոցառումների մասնակիցների գործողություններից դժգոհ բնակիչները սկսել են ակտիվորեն զանգահարել «102» գիծ: Միայն վերջին 24 ժամվա ընթացքում մի քանի հարյուր մարդ է դիմել մայրաքաղաքի ոստիկանություն»,- ասվում է հաղորդագրությունում:

Կայքն ընդգծում է, որ «սովորական օրինապաշտ մարդիկ՝ բանվորներ, թոշակառուներ, բազմազավակ ծնողներ, հասարակական տրանսպորտի և տաքսիների վարորդներ, խնդրում են փողոցներից հեռացնել աղմկոտ և ագրեսիվ ցուցարարներին, որոնք իրենց գործողություններով թույլ չեն տալիս ապրել բնականոն կյանքով»:

Ընդ որում, ՆԳՆ-ն վկայակոչում է «դժգոհ» քաղաքացիներից մեկի հետ հեռախոսազրույցի աուդիո ձայնագրությունը, որի ընթացքում անձը ուղղակիորեն կոչ է անում ցուցարարաների դեմ ռետինե կամ նույնիսկ մարտական փամփուշտներ  կիրառել՝ պնդելով, որ «ոչ ոք չի չեղարկել Կալաշնիկովի ինքնաձիգը»:

«Մի երկու կրակոց գլխին, և բոլորը կսթափվեն»,- ասում է տղամարդը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •