Ազգայնական ու քսենոֆոբ տրամադրությունների այն մակարդակը, որը հատուկ է ադրբեջանական հանրային տրամադրություններին, որը խրախուսվում է Բաքվի կառավարող շերտերից, ինձ համար պարզապես անընդունելի է։

Այս մասին Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայության հետ զրույցում ասել է քաղաքական մեկնաբան Արկադի Դուբնովը։

Նրա խոսքով, Թուրքիան է կանգնած պատերազմն սկսելու Բաքվի վստահության հետևում։ «Կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ Ադրբեջանն է պատերազմն սկսել, սկսել է, որովհետև լիակատար աջակցություն է ստացել Թուրքիայից, հենց ամենասկզբից, ընդ որում, գործողությունը նախապատրաստվել է սեպտեմբերի 27-ից շատ առաջ», – ասել է Դուբնովը։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •