ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը լուսանկար է հրապարակել Վարդենիսում խոցված ավտոբուսից՝ նշելով, որ սրանով  Թուրքիան և Ադրբեջանը փաստում են, որ իրենց իրական թիրախը հայ ժողովուրդն է՝ զինվոր թե գյուղացի, մայր թե մանուկ։

«Եվ ուրեմն, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Սփյուռքը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և հզոր Հայաստանում։

Մեր գործն արդար է, Աստված մեր հետ»,- գրել է նախարարը:

Հիշեցնենք՝ ավտոբուսի խոցման հետեւանքով զոհեր չկան:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •