«Քննարկվել են խնդիրներ, օրակարգին վերաբերող հարցեր, այլ հարցի մասին խոսակցություն չի եղել: Սա գործնական քննարկում էր, թե ինչ առավելություններ կան, որ առավելություններից պետք է օգտվենք, ինչ փոփոխություններ կլինեն կուսակցության հետ կապված, այսինքն՝ զուտ ներկուսակցական հարցեր են քննարկվել»,- այս մասին ՔՊ վարչության փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ հոկտեմբերի 8-ին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիքը» հանրահավաք են հայտարարել, Ալեն ՍԻմոնյանը նշեց. «Նախ ուզում եմ ասել՝ խիստ մտահոգված եմ, ենթադրում եմ, որ համաճարակի այս իրավիճակում նման միջոցառումը հղի է տարբեր հետևանքներով, ես մտահոգություն ունեմ, որ կունենաք թվերի աճ»:

Ինչ վերաբերում է այն պահանջին, որ հանրահավաքի ժամանակ երեք կուսակցությունները պահանջելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Սիմոնյանը նշեց, որ նրանք ազատ են իրենց պահանջների, իրենց քաղաքական գործունեության մեջ. «ՀՀ քաղաքացիները, կարծում եմ, շատ լավ ճանաչում է ՀՅԴ-ի անցած ճանապարհը հատկպես վերջին տասնամյակում, շատ լավ գիտեն ԲՀԿ-ի անցած ճանապարհը և շատ լավ գիտեն այն գնահատականները, որոնք հնչում են, որոնք կան «Հայրենիք» կուսակցության հետ կապված»:

Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ հանրահավաքի հիմքում ընկած է երեք ուժերի առաջնորդների շահագրգռվածությունը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •