Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ի՞նչ է նշանակում Հայաստանի դիմումով ՄԻԵԴ-ի որոշումը եւ ինչու է սա հաղթանակ մեզ համար

Մարդու իրավունքերի եվրոպական դատարանը սեպտեմբերի 29-ին որոշում է կայացրել բավարարել Հայաստանի խնդրանքը` կիրառելով միջանկյալ միջոց: ՄԻԵԴ-ը մասնավորապես կոչ է արել կողմերին (Հայաստան, Ադրբեջան) ձեռնպահ մնալ այնպիսի միջոցների գործադրումից, որոնք կարող են առաջացնել քաղաքացիական բնակչության իրավունքների` Կոնվենցիայով նախատեսված խախտումներ:

Թարգմանեմ. Սա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է տեղեկատվություն ներկայացնեն Դատարանին նշված խախտումների կանխման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին: Այս իմաստով, Հայաստանի ունեցած փաստական նյութերը հսկայածավալ են եւ ավելանում են ամեն ժամ:

Որոշումը կայացվել է Հայաստանի դիմումի հիման վրա, երբ Դատարանը հարկ չի համարել մյուս կողմին` Ադրբեջանին հարցեր ուղղել: Այսինքն, մեր կողմից ներկայացված փաստերն այնքան համոզիչ են եղել, որ պաշտոնական Բաքվից լրացուցիչ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն չի եղել:

Ի դեպ, սա Դատարանի պատմության մեջ 3-րդ նման դեպքն է (նախորդ երկուսը վերաբերում են Ուկրաինային), երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ որոշում է կայացնում` ըստ էության պատերազմական հանցագործություններ կանխելու վերաբերյալ:

Ապրեն Yeghishe Kirakosyan-ն ու իրավաբանների թիմը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •