Մարտիմեկյան գործի սեպտեմբերի 15-ի դատական նիստում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կրկնել է 12-ամյա վաղեմության այդ օրերի իրադարձությունների առնչությամբ ԱԱԾ «թղթապանակի» բացակայության խնդիրը, նշելով, թե գործում կա ընդամենը 3 փաստաթուղթ ԱԱԾ-ից:

Ինչ թղթերի մասին է խոսում Ռոբերտ Քոչարյանը, արդեն հերթական անգամ: Արդյոք նա նկատի ունի ԱԱԾ զեկույցները, որոնք դրվել են իր սեղանին եւ փաստացի դարձել քաղաքական որոշումների եւ գործողությունների հիմք: Արդյոք երկրորդ նախագահն ակնարկում է այն մասին, որ հնարավոր է իրեն մոլորեցրել են տեղի ունեցողի առնչությամբ եւ դրդել լուծումների, որոնց կարիքը գուցե եւ չկար:

Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների ֆոնին հիշարժան է Հայկական Ժամանակ օրաթերթի ամիսներ առաջ հրապարակած մի տեղեկություն, ըստ որի մարտիմեկյան գործի առնչությամբ կան օտարալեզու հանձնարարական-ուղեցույցներ՝ թե ինչպես պետք է գործեն ուժայինները, որոնք սակայն չկան մարտիմեկյան գործում:

Այստեղ կա մեկ այլ հարց: Ռոբերտ Քոչարյանը չի՞ պահպանել ԱԱԾ թղթերը, որոնք գուցե դրվել են իր սեղանին եւ փաստացի ուղղորդել գործողությունները: Միթե նա բացարձակ համոզված է եղել դրանց պետք չլինելու հարցում:

Ռոբերտ Քոչարյանն ինքը ի՞նչ փաստաթղթեր է տեսել, որոնք նրա խոսքով այժմ բացակայում են գործում, ներառված չեն: Ի՞նչ է եղել դրանց բովանդակությունը: Կհանրայնացնի՞ դա երկրորդ նախագահը դատավարության որեւէ փուլում:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •