Իսրայելի օդատիեզերական արդյունաբերություն պետական ընկերությունը, որը ոլորտի խոշորագույն ընկերությունն է Իսրայելում, 155 միլիոն դոլար է փախնցել երկու ընկերությունների, որոնցից օգտվել են Ադրբեջանի ավազակապետական վերնախանվի ներկայացուցիչները։

Այս մասին գրում է Times of Israel-ը՝ հղում անելով բանկային փոխանցումների վերջին արտահոսքին, որը տեղի է ունեցել ԱՄՆ Գանձապետարանի ստորաբաժանումներից մեկից։ Խոսքը վերաբերում է 2012-2014 թվականների գործարքներին։

Իսրայելական ընկերությունը գումարը փոխանցել է երկու ընկերությունների, որոնք կասկած են հարուցել Դոյչե Բանկի մոտ։ Բանկի մասնագետները կասկածել են, որ փոխանցումները կարող են կապված լինել փողերի լվացման հետ։

Դոյչե բանկի փաստաթղթերում այդ ընկերությունները նշված են Jetfield Networks և Larkstone։ Ջեթֆիլդ Նեթվորքսը հիմնադրվել է 2009 թվականին Նոր Զելանդիայում, ապա գրանցումը փոխել Մարշալյան կղզիներ։ Ընկերության շահառուն ադրբեջանցի Ջավիդ Հուսեյնովն է, որին պատկանում է նաև Լարքսթոն ընկերությունը, որը գրանցված է Էստոնիայում։

Իսրայելական պետական ընկերությունը վերոնշյալ ընկերություններին փոխանցել է գումարը 2012 թվականին խոշոր պայմանագրի ստորագրելուց հետո։ Գործարքին ծանոթ աղբյուրը նշել է, որ պայմանագրով նախատեսված չի եղել միջնորդ կազմակերպությանը գումարի փոխանցում։
Դոյչե բանկը Ամերիկյան գերատեսչությանը հայտնել է, որ 2014 թվականին դրությամբ իսրայելական ընկերությունը Ջեթֆիլդին փոխանցել էր 116 միլիոն դոլար, իսկ Լարքսթոնին՝ 39 միլիոն դոլար։ Ջեքֆիլդ և Լարքսթոն ընկերությունների մասին հայտնի է դարձել 2017 թվականին Ադրբեջանական լվացքատան հայտնի գործից հետո։ Այս ընկերությունների գումարներից օգտվել են ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները թանկարժեք ապրանքներ ձեռքբերելու, ինչպես նաև տարբեր երկրների քաղաքական գործիչների վճարելու համար։
Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •