Iveta Tonoyan

Ազգային ժողովի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին հարց ուղղվեց ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած հետաքննության վերաբերյալ:

«Դոսյե» կենտրոնը, հիշեցնենք, օրեր առաջ հրապարակել էր հետաքննություն, ըստ որի՝ Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի բոլոր պետական կառույցներում: Հետաքննության մեջ նշվել է նաև, որ Ռուսաստանի նախագահական աշխատակազմում՝ գեներալ Վլադիմիր Չերնովի քարտուղարությունում, ի թիվս այլ փաստաթղթերի՝ եղել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնագրի պատճենը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, անդրադառնալով այս դիտարկմանը, նշեց՝ մարդու անձնագրի պատճենը կարող է լինել ցանկացած մեկի մոտ, այստեղ որևէ էքստրաօրդինալ կամ աշխարհասասան բան պետք չէ փնտրել: «ԱԱԾ-ն այն ջանասիրությամբ ու էնտուզիազմով, որով գաղտնալսում է քաղաքական դաշտի ընդդիմախոսներին, եթե նույն էնտուզիազմով զբաղվեր արտաքին վտանգները կանխարգելելու, դրանք բացահայտելու ուղղությամբ, մենք այս առումով բավականին լուրջ քայլ կունենայինք:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ նկատեց՝ այն տեղեկատվությունը, որ հայտնվում է«Դոսյեում», ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ է տալիս:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խոսեց նաև հոկտեմբերի 8-ին ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիք» կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքի մասին: Ընդգծեց՝ հանրային շրջանում կա դժգոհություն, և հանրության ձայնը լսելի դարձնելու համար հրավիրում են հանրահավաք: «Այս ժամանակահատվածում բազմաթիվ նախաձեռնություններ են կյանքի կոչվել, գնահատականներ են հնչեցվել, և հիմա գործընթացը թևակոխում է հանրահավաքի, կազմակերպչական աշխատանքների փուլ»:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •