leksandr Lukashenko batka

Բելառուսը կարիք չունի, որպեսզի այլ երկրներ ճանաչեն անցյալ նախագահական ընտրությունների արդյունքները, հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահի խոսքերով, ընտրությունները կայացել են և դրանք օրինական են: «Այսօր նրանք մեկ այլ, ինչպես իրենք են կարծում, ջերմամիջուկային ռումբ են միացրել:

“Պայթեցրել են”։ Բրյուսելում Եվրախորհրդարանը, թե Եվրախորհուրդը միացել է դրան և նույնպես չի ճանաչել մեր ընտրությունները», – նշել է հանրապետության ղեկավարը:

Ալեքսանդր Լուկաշենկոն երդվել է, որ անցած նախագահական ընտրություններում կեղծիքներ ու լցոնումներ չեն եղել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես երդվում եմ ձեզ. ընտրություններում կեղծիք չի եղել, դուք չեք կարող 80 տոկոսով կեղծել ընտրությունները», – ասել է Լուկաշենկան:

Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում տեղամասերի փակումից հետո սկսվել են զանգվածային բողոքներ՝ արդյունքների կեղծման դեմ:

Ընդդիմության թեկնածուների բոլոր շտաբները հայտարարել են, որ չեն ընդունում ընտրությունների պաշտոնական արդյունքները:

Բելառուսը փակում է պետական ​​սահմանը Լիտվայի և Լեհաստանի հետ, ինչպես նաև ուժեղացնում է Ուկրաինայի հետ սահմանի հսկողությունը: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք ստիպված ենք զորքերը դուրս բերել փողոցներից, զենքի տակ դնել բանակի կեսը և փակել պետական ​​սահմանը արևմուտքից, առաջին հերթին Լիտվայի և Լեհաստանի հետ: Մենք, մեծագույն ափսոսանքով, ստիպված ենք ուժեղացնել պետական ​​սահմանի հսկողությունը մեր եղբայրական Ուկրաինայի հետ»,- ասել է Լուկաշենկոն:

Ավելի վաղ Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, ըստ որի չի ճանաչում Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները և Ալեքսանդր Լուկաշենկոյին լեգիտիմ նախագահ չի ընդունում և կողմ է նրա դեմ պատժամիջոցների կիրառմանը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •