«Բարեկամներ, սիրելիներ, թեև ամեն պահ բոլորիս ուշքն ու միտքն Արցախից լուրերն են, Արցախին ու բանակին օգնելն է, այդուհանդերձ, խնդրում եմ, հնարավորության դեպքում, մասնակցել զինվորների հոգեհանգիստներին»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ շարունակելով.

«Մեր կարեկցանքի, հոգատարության, խոնարհումի ու հաղթելու խոստումի բառերն ու ամուր գիրկը շատ կարևոր են վշտի մեջ գտնվող մարդկանց համար: Հարազատի, ընկերոջ, ծանոթի ցավակցությունը շատ բնական է, բայց անծանոթի ապրումակցումը, հավատացեք, իսկապե՛ս, ամրապնդում է մարդկանց: Խնդրում եմ՝ այնպես ամուր գրկենք ծնողներին, կարծես կգրկեինք իրենց ու արդեն մերը դարձած տղաներին: Ես ինքս այս օրերին հարազատների կողքին լինելու կարիք ունեմ:
հ.գ. վիրուսի վտանգն էլ հաշվի առնելով, երկար չմնանք ու պահպանենք անվտանգության կանոնները, դիմակ ու ախտահանող միջոցներ օգտագործենք»:
Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •