Դպրոցներում դիմակ կրելը պարտադիր է. դրա՝ ապօրինի լինելու մասին դատական որոշում չկա: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջից:

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով հարցը, պարզել է, որ փաստաբանի՝ սեպտեմբերի 10-ին ներկայացրած թիվ ՎԴ/6107/05/20 դիմումի հիման վրա դատարանը ոչ թե ապօրինի է ճանաչել ուսումնական հաստատություններում դիմակ կրելու պարտադիր պահանջը, այլ դիմումը վերադարձրել է հայցվորին՝ այն սխալ ներկայացնելու պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •