Հագուստ ներկրողների բարձրացրած խնդիրները լուծված են: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Ինչպես տեսնում եք՝ ակցիա էլ չեն անում, հարցը կարգավորվել է ՊԵԿ-ի ու հագուստի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող տնտեսվարողների համատեղ աշխատանքով։ Այսպես ասեմ՝ հարցը լուծված է», –ասաց ՊԵԿ նախագահը։

Հագուստ ներկրողների բարձրացրած խնդիրները լուծված են: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Ինչպես տեսնում եք՝ ակցիա էլ չեն անում, հարցը կարգավորվել է ՊԵԿ-ի ու հագուստի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող տնտեսվարողների համատեղ աշխատանքով։ Այսպես ասեմ՝ հարցը լուծված է», – ասաց ՊԵԿ նախագահը։

Պետական եկամուտների կոմիտեն առաջիկայում կամփոփի 2020 թվականի երրորդ եռամսյակի ցուցանիշները և 9 ամիսների վերաբերյալ կներկայացնի հաշվետվություն՝ անդրադառնալով նաև հարկային հավաքագրումներին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարկային հավաքագրումների մասին հարցին:

«Ընդհանուր առմամբ, կառավարության կողմից համավարակի բացասական ազդեցության հետևանքների պայմաններում գնահատված կատարողականների հավաքագրումը գտնվում է վերահսկողության ներքո և կառավարելի են: Եթե նկատի ունեք տարվա սկզբում ի սկզբանե նախատեսված կատարողականի կանխատեսումը և ներկայիս հավաքագրումները, ապա 8 ամսվա կտրվածքով ունենք մոտ 49 մլրդ դրամի պակաս հավաքագրում:  Ենթադրում ենք, որ այդ տարբերությունը գնալով կաճի»,- ասաց նա:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •