Այսօր Եռաբլուրում զինվորական կարգով հուղարկավորեցին Արցախում ռազմական գործողությունների ժամանակ զհոված Դավիթ Օհանյանին։

Դավիթը 20 տարեկան էր, նրան 3 ամիս էր մնացել զորացրվելու համար։ Հարազատները Դավիթին բնութագրում էին որպես գերդրական, լուսավոր, մարդասեր տղա, որը շատ նպատակներ ուներ զորացրվելուց հետո։ Ցանկանում էր ուսումն ավարտել։

«Եվ անասելի ցավ է, և անասելի հպարտության զգացում կա։ Թող Աստված տա, որ այլևս ոչ մի մոր աչքում արցունք չհայտնվի, բայց սա վերջն է, հաղթելու ենք»,- ասաց Դավիթի հարազատներից մեկը։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •