Hayastan

Հայաստանի Անկախության օրվա առթիվ ճապոնական The Japan Times պարբերականում լույս է տեսել Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանի հոդվածը՝ նվիրված հայ-ճապոնական հարաբերություններին:

Հոդվածում դեսպանը նշել է, որ Ճապոնիան առաջին երկրներից էր, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը, իսկ 1992 թվականի սեպտեմբերի 7-ին երկու երկրների միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ:

«Նախորդ 28 տարիների ընթացքում Հայաստանի և Ճապոնիայի միջև բարեկամական հարաբերություններում շատ դրական զարգացումներ են տեղի ունեցել, որոնց շարքում երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանությունների հիմնումն է:

Մեր երկկողմ հարաբերությունները կարևորվել են տարբեր փոխայցելություններով: Վերջերս տեղի ունեցած երկու բարձրաստիճան այցերը՝ Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոյի այցը Հայաստան 2018 թվականի սեպտեմբերին և նախորդ տարի նախագահ Արմեն Սարգսյանի այցը կայսեր գահակալման արարողությանը, մեծապես նպաստել են մեր երկու ժողովուրդների միջև երկկողմ հարաբերությունների խորացմանը»,- նշել է դեսպան Հրանտ Պողոսյանը:

Նա իբրև հայ-ճապոնական համագործակցության մեծ ներուժ ունեցող ոլորտներ է առանձնացրել առևտուրը, բարձր տեխնոլոգիաները, հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները: Դեսպանն ուրախությամբ փաստել է, որ պատմական ու մշակութային ժառանգության, գեղեցիկ բնության, էկոլոգիապես մաքուր և համեղ սննդի, ինչպես նաև ժողովրդի ջերմ հյուրընկալության շնորհիվ Հայաստանը դարձել է նախընտրելի ուղղություն ավելի ու ավելի մեծ թվով ճապոնացիների համար:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •