ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էՀանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի՝ Արցախի հարցին վերաբերող մի հատված։

Հարցազրույցը կայացել է սեպտեմբերի 26-ին՝ մինչ ադրբեջանական լայնածավալ ագրեսիան։

Վարչապետն իր խոսքում նշում է, որ ոչ թե ինքն է որեւէ հատվածում որեւէ խնդրանքով դիմել Ալիեւին, այլ Ադրբեջանի նախագահն է դիմել իրեն խնդրանքով, ի դեպ, դիմել է անձամբ եւ ինքը Փաշինյանը ձեռագրով թղթին գրել է Դուշանբեի համաձայնագրի կետերը  եւ իրենք արձանագրել են, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն:  Հայ զինվորների կյանքեր են խնայվել եւ վարչապետը դրանից գոհ է, բայց այսօր Ալիեւը հայտարարում է, թե այն ժամանակ ինքը չի օգտվել առիթից, թողել է, որ հեղափոխական իշխանությունը կայանա, մինչդեռ անհանգստացած է եղել ոչ թե Ղարաբաղի հարցով, այլ որ հեղափոխական ալիքն Ադրբեջան չհասնի:

Վարչապետը նաեւ ուշագրավ այլ տեղեկություններ հայտնեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •