HAPK

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը սպասում է Հայաստանի դիմումին, որպեսզի քննարկի Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերը թիրախավորելու հարցը:

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը պատասխանել է հարցին՝ պատրաստվում է արդյոք կազմակերպությունը քննարկել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի հրետակոծության խնդիրը:

«Որպեսզի այդ հարցը քննարկվի ՀԱՊԿ-ում, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին` համապատասխան խնդրանքով: Նման խնդրանք ՀԱՊԿ քարտուղարությունը դեռ չի ստացել»,- ասել է Զայնետդինովը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •