Արդեն ունենք բազմաթիվ փաստեր, որ սա հակառակ կողմը պլանավորել էր շատ վաղուց:

Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` մատնանշելով Ադրբեջանի եւ Թուրքիայի մարտական գործողությունները: Հարությունյանը նաեւ դիմեց մի շարք ԶԼՄ-ներին, նշելով, որ իր պաշտոնավարման հարյուր օրվա հաշվետվության ժամանակ կարեւորել է անվտանգությունը:

«Պատվերով, վճարի դիմաց փորձել են մինչեւ պատերազմի սկսելու օրն իմ անձի նկատմամբ բացասական ֆոն ստեղծել: Ես ամենաշատը կարեւորում էի մեր անվտանգությունն ու իմ ամբողջ գործունեությունն ուղղված է եղել անվտանգության` օր առաջ բարձրացմանը»,- ասաց նախագահը` շեշտելով, որ կբացահայտի պատվիրատուներին եւ նպատակը:

Դիրքերիսահմանների շոշափելի փոփոխություն չի եղելԸնթացել են շատ ակտիվլայնածավալ մարտական գործողություններ Օմարից մինչեւ Արաքս:

Այս մասին քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա հայտնեցոր երկու կողմերն էլ ունեցել են կորուստներբայց հակառակորդինն անգամներով շատ ավելին`ինչպես միշտ:

Ահ նախագահն իր զարմանքն արտահայտեց Ադրբեջանի իշխանությունների վերաբերյալնրանց մարդկային որակներիքանի որ հարյուրավոր դիակներ են թողել առաջնագծում եւ շատ անտարբեր են իրենց կորուստների հանդեպ: «Սա ամենամեծ ոչ մարդկային բարբարոսի կերպար է»,- ասաց նախագահը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •