«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի ավանդական կուսակցության՝ ՀՅԴ-ի, դրսի կառույցներից մեկում քաղաքական դիրքորոշումների առնչությամբ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։

Եթե Հայաստանի դաշնակցությունն ընդգծված հակաիշխանական մոտեցում ունի, պատրաստվում է իշխանափոխություն իրականացնել, ապա ԱՄՆ-ի ՀՅԴ կառույցում միանգամայն այլ իրողություններ են։ Մեր աղբյուրի պնդմամբ՝ կուսակցության ամերիկյան կառույցի անդամների գրեթե զգալի հատվածը Փաշինյանի իշխանության կողմնակիցներն են, նրանք անընդունելի են համարում հակաիշխանական հանրահավաքներն ու դրան միտված քաղաքական վարքագիծը։

Սակայն տեղի ՀՅԴ անդամներն անդրդվելի են, նրանք այս իշխանությունների հետ բոլոր հաշիվները փակել են և ընդդիմադիր դաշտում են աշխատում, ինչը ամերիկյան «ընկերներին» այնքան էլ հաճո չէ։ Այստեղ են ասել՝ եկեք Հայաստան, մեր «լոբով ճաշը» մեզ հետ կերեք, նոր մեր հալը կհասկանաք»:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •