Անկախության օրվա հետ կապված, այո, ԱԺ նախագահը, ըստ էության, ԱԺ աշխատակազմին աշխատավարձի 75 տոկոսի չափով պարգևատրում է տվել, և եթե նայենք թվերին, կտեսնենք, որ դրանք էականորեն տարբերվում են այն թվերից, որի մասին դուք ասում եք:

Այս մասին նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով նրան, որ ըստ մամուլի հրապարակումերի, Արարատ Միրզոյաննի կարգադրությամբ ԱԺ նախագահը պարգևատրվել է 900 հազար դրամով, պատգամավորները 500 հազար դրամով և այլն:

«Երկրորդ, եթե դուք ուսումնասիրեք, ասենք, այս տարվա հունվար-օգոստոսի 150 հազար դրամ պարգևատրումները և համադրեքն 2019-ի հետ, ապա կտեսնեք, որ առնվազն ԱԺ-ի մասով, մտ 95 մլն դրամով ավելի քիչ է պարևատրմանն ուղղված գումարները: Հող հանձնելու» թեման չստացվեց, անցել են պարգևավճարներին»,-ասաց նա:

Այդուհանդերձ, «Իմ քայլի» պատգամավորը համաձայնեց, որ համատարած պարգևատրման պրակտիկան պետք է վերանայվի և պարգևատրումը պետք է ամրակցված լինի կատարողական ցուցանիշների հետ:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •