Հրայր Թովմասյանը ճիշտ կաներ հրաժարական տար ու հեռանար, նրա կերպարը ձանձրացրել է հանրությանը:

Այս մասին ՔՊ վարչության փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հայտարարել է, թե տպավորություն ունի, որ իշխանության հետ պայմանավորվածություն կա Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելու վերաբերյալ:

Ալեն Սիմոնյանը պնդեց, որ իշխանության հետ նման պայմանավորվածության չկա:

Հրայր Թովմասյանն այսօր ՍԴ դատավորների հետ կապված լեգիտիմության խնդիրներ է տեսնում,  ինչը չէր տեսնում օրինակ Սերժ Սարգսյանի պարագայում, և չէր տեսնում, օրինակ այն ժամանակ, երբ ԱԺ ընտրություններում ընտրվում էր ԱԺ պատգամավոր:

Ուստի իրեն մեկնաբանելն անշնորհակալ գործ է, որովհետև նա անձնական շահ ունեցող, քաղաքականության մեջ գտնվող անձնավորություն է: Ճիշտ կլիներ, որ հրաժարական տար, և էսքանից հետո ուղղակի հեռանար, որովհետև արդեն իր այդ կերպարը ոչ միայն քաղաքական դաշտին,այլ հանրությանն ուղղակի ձանձրացրել  է:

Այս մասին այսօր ՔՊ ընդլայնված նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնոլով լրագրողների դիտարկմանը, թե ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի մոտտպավորություն է, որ ՍԴ-ի շուրջ կատարվողիրադարձություններն ըստ էության ուղղորդված ու պայմանավորված են:

«Ես նման պայմանավորվածության մասին տեղյակ չեմ, ու չեմ էլ կարծում, որ նման պայմանավորվածություն կարող  է լինի: Իշխանությունն ամեն ինչ արել է, որ ՀՀ-ն հնարավորինս անցնցում անցնի այս ժամանակահատվածը, որովհետև  30 տարի  ՀՀ-ի հետ Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ Հրայր Թովմասյանի  փաստաբանությամբ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է:

Եվ հիմա  ենք փորձում ենք 30 տարվա այդ ճանապարհն անցնցում բերենք այն արժեքներին, ինչը հայտարարել ենք: Ճիշտ է մարդիկ դժգոհում են, և մեր հայրենակիցների մոտ ցանկություն կա որոշ մարդկանց հրապարակում այրել, բայց մենք պետք է հասկանանք, որ մեծ պետություն ենք, և գործ ունենք մի ժամակահատվածի հետ, որը պետք է անցկացնենք անցնցում»:

ՔՊ-ն ընդլայնված նիստ էր հրավիրել, որը ղեկավարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստում հիմնականում քննարկվել են ներկուսակցական, զուտ գործնական հարցեր: Նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու: Մոտ երկու ժամ տևած նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •