Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը հորդորում է դատարանի նախագահի ընտրությունը դարի հարց չդարձնել, դա քաղաքական ընտրություն, քաղաքական պայքար չէ, անգամ հայացքների պայքար չէ:  Թովմասյանը նման տեսակետ հայտնեց ընտրությունից առաջ լրագրողների հետ զրույցում:

«Անգամ օրվա հարց մի դարձրեք, որովհետև Սահմանադրական դատարանի նախագահը իր հիմնական ֆունկցիան իրականացնելիս ոչնչով չի տարբերվում ՍԴ մյուս  դատավորներից: Ինքն ընդամենը ունի մեկ առաքելություն՝ ՍԴ-ի բնականոն գործունեությունը ապահովելը: Եվ հարցադրումներն էլ, ընտրությունն էլ պետք է կատարվի այս ասպեկտով՝ ով է, որ ավելի լավ կկատարի: Սա քաղաքական ընտրություններ չեն, քաղաքական պայքար չէ, հայացքների պայքար չէ: Սա անձերի պայքար չպետք է դիտարկել, ընդամենը ներքին փոքրիկ պրոցեդուրա է»,-ասաց նա ու նկատեց՝ այն երկրներում, որ ՍԴ-ի նախագահի ընտրությունները վերապահվել են հենց ՍԴ-ին, անցնում են շատ աննկատ, անգամ կարող է երկար ժամանակ անցնի, նոր մարդիկ իմանան, թե ով է ՍԴ նախագահը:

Թովմասյանը նշեց, որ իր քվեարկությունը կատարելիս առաջնորդվելու է երեք ասպեկտով: «3 գործոն ինձ համար էական նշանակություն ունի: Առաջինը՝ պրոֆեսիոնալ հատկանիշներն են, և ներսում, և դրսում մասնագիտական առումով պետք է հեղինակություն լինի: Սա շատ կարևոր է Սահմանադրական դատարանի նախագահի համար: Երկրորդն իր մարդկային հատկանիշներն են, թե որքանով է ինքը ունակ ՍԴ-ում իրականում ապահովել այնպիսի մթնոլորտ, որ հնարավորություն տա մարդկանց աշխատել: Եվ երրորդը՝ վարչական, կազմակերպչական ունակություններն են»,-ասաց Թովմասյանը:

Թովմասյանը նշեց՝ տասնյակ հարցեր ունի այն թեկնածուներին, որոնք կառաջադրվեն կամ կինքնառաջադրվեն: Նրա խոսքով՝ ինքը կկիսվի իր փորձով, քանի որ ունի որոշակի փորձ, կհասկանա, այդ թեկնածուն համապատասխանում է, թե ոչ: «Եվ եթե չգտնեմ այն թեկնածուին, որ կարծում եմ՝ կկարողանա դա անել, բոլորին դեմ կքվեարկեմ: Կտեսնեմ, որ ինչ-որ մեկը կա, կողմ կքվեարկեմ»,-ասաց Թովմասյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է պատկերացնում իր գործունեությունը ՍԴ-ում՝ հաշվի առնելով դատարանի շուրջ վերջին գործընթացները, Թովմասյանն ասաց՝ դրանք իրարից պետք է բաժանել:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •