Makron France

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վտանգավոր ու չմտածված է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի քաղաքական հայտարարությունները:

Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ Ադրբեջանին կտրամադրի ցանկացած օգնություն՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հերթական սրման ֆոնին:

«Ես ուշադրություն դարձրի Թուրքիայի քաղաքական հայտարարություններին, որոնք ինձ անխոհեմ և վտանգավոր են թվում»,- հայտարարել է Մակրոնը՝ Ռիգայում Լատվիայի վարչապետ Քրիշյանիս Կարինշի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա շեշտել է, որ Ֆրանսիան ծայրաստիճան մտահոգված է «ռազմատենչ հայտարարություններով, որոնք Թուրքիան արել է վերջին ժամերին, Ադրբեջանին, ըստ էության, ազատելով գործողությունների կաշկանդվածությունից»:

«Եվ մենք դա թույլ չենք տա: Ես շատ հստակ ասում եմ Հայաստանին և հայ ժողովրդին. Ֆրանսիան կկատարի իր դերը, և մենք զգոն կլինենք ընտանիքի, ժողովրդի, ինքնիշխանության նկատմամբ հարգանքին: Մենք չենք ընդունի որևէ հայտարարություն, որը նպաստում է սրմանը», – ասել է Ֆրանսիայի առաջնորդը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •