ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն Ազգային ժողովի նիստում անդրադարձավ հագուստի ներկրման մաքսազերծման կարգի դեմ տնտեսվարողների բողոքներին։ Նա ասաց՝ մաքսազերծման նոր կարգը գործելու է, ժամկետների հետաձգում չի լինելու։

«Ես այն կարծիքն եմ, որ մենք պետք է ունենանք օրենսդրական կարգավորումերին համապատասխան գործելաոճ, և հապաղելու ժամանակ չունենք»,- ասաց նա։ Ըստ ՊԵԿ նախագահի՝ այս ոլոտի ներկրողները ժամանակին տեղեկացվել են, որ մաքսազերծման ընթացակարգը փոխվելու է։

«Մենք ամիսներ առաջ հագուստ ներկրողներին զգուշացրել ենք, որ անցում է կատարվելու։ Եվ այդ հարցը տարիներ շարունակ քննարկվել է։ Նրանք իրենց պատկերացումներում ունեցել են այդ տեսլականը, որ մի օր պետք է ապրանքները մաքսազերծվեն հենց այսպես՝ ըստ ապրանքի հատի ու գնի։ Ես կարծում եմ, որ ցանկացած ժամանակ այս հարցին անդրադառնալիս տնտեսվարողների կողմից ինչ-որ դժգոհություններ ամեն դեպքում լինելու էին։ Եվ կորոնավիրուսային համավարակի իրավիճակը չէ միայն, որ այդ դժգոհություններն առաջացրել են։ Նախկինում, եթե հիշենք, նույն բողոքի ակցիաների ժամանակ մեկնաբանվում էր սոցիալական վատ պայմաններ, վարկեր»,- ասաց Հովհաննիսյանը։

ՊԵԿ նախագահը նշեց, որ այս անցումը պետք է իրականացվեր դեռևս այս տարվա ապրիլի մեկից, բոլոր տնտեսվարողները տեղյակ են եղել։ «Այդ պայմանավորվածությունները եղել են, և ես նպատակահարմար չեմ գտնում ժամկետի երկարաձգումը։ Դա մեր դիրքորոշումն է»,- հավելեց նա։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •