Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հաջողվելու է մի քանի օրվա մեջ հակառակորդին ծնկի բերեն: Այս մասին Արցախի նախագահն ասել է կամավորականների հետ հանդիպման ընթացքում:

«Օմարից մինչև Արաքս բոլոր ուղղություններով հարձակվել են, հարյուրավոր տանկերով: Բայց տասնյակ, եթե ոչ հարյուրի հասնող տեխնիկա արդեն այս երկու օրվա ընթացքում կորցրել են: Համարյա առաջխաղացում չունեն: Մի քանի դիրք են վերցրել: Բոլորդ փորձառու եք, հասկանում եք դիրք տալն ինչ է, և տալիս ենք,  և վերցնում ենք, բայց վերջում, որ վերցնում ենք, էլ չենք տալիս: Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու: Մի քանի օրվա ընթացքում հակառակորդին պիտի ծնկի բերենք: Եվ դա հաջողվելու է մեզ: Հաջողվելու է, որովհետև ձեզ նման հայրենասերներ ունենք, ձեզ նման հայրենասեր Արցախի քաղաքացիներ ունենք»,- ասել է Հարությունյանը:

«Այսօր կեսօրից հետո նաև լայնածավալ հարձակում են սկսել Մռավի ուղղությամբ: Երեկ ասում էին Մռավը գրավել են, այսօր հարձակվել են, բայց որևէ հաջողություն չեն ունեցել»:

Այս մասին Արցախ/Տեղեկատվական շտաբում բրիֆինգի ժամանակ հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Երեկվանից մինչ այսօր Օմարից մինչև Արաքս որևէ տեղ որևէ բան չի փոխվել, հիմնական ուղղությունները հակառակորդի եղել է հարավային՝ Արաքս-Ջաբրաիլ-Ֆիզուլին, և Թալիշ-Մատաղիս-Եղնիկներ, այսինքն հյուսիս-արևելյան հատվածը:

Ինչպես երեկ, այսօր ևս շարունակվել են գործողություններն Օմարի ուղղությամբ:

Հարավային ուղղությամբ տասյակ  տանկեր գալիս են, մենք խփում ենք, նորից են գալիս, խփում ենք: Ինձ թվում է, սրա պատճառն այն է, որ երեկ արդեն ադրբեջանական զինուժը շտապել է և հայտարել, որ մի շարք գյուղեր Ֆիզուլիի ուղղությամբ գրավել են, դրա համար իրենց բացը լրացնելու համար 50, եթե ոչ ավել, տանկ ու զրահատեխնիակ են օգտագործել այսօր »,-ասաց նախագահը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •