ՔՊ նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խոսեց նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի գտնվելու վայրի հետ կապված վերջին շրջանում տարածվող տարբեր տեղեկատվությունների մասին:

Ըստ որոշ տեղեկությունների, Մինասյանը Սոչիում է, անգամ հյուրանոցի հասցե է նշվում: Այս պարագայում ինչպե՞ս է, որ Միքայել Միանսյանը դեռևս ազատության մեջ է: Ալեն Սիմոնյանն ասաց՝ այսինքն ի՞նչ, եթե տեղը գիտենք, մտածում եք, պետք գնանք, գողանանք, բերե՞նք:

«Դա իրավական գործընթաց է, եթե անգամ հասցեն ու հեռախոսահամարը հայտնի է, պետք է երկիրը ձերբակալի և հանձնի նրան ՀՀ-ին: Կալանքի հետ կապված որոշումը կայացվել է 2 օր առաջ, և ես նման տեղեկություն չունեմ, որ մեր գործընկերները դիմել են, և մենք մերժում ենք ստացել:

Եթե լինում է կալանքի որոշում, դիվանագիտական խողովակներով արդեն գործընթաց է սկսվում: Նման գործողություն օրինակ եղավ, մեր համաքաղաքացու հարցում, որին վերադարձրեցինք: Խոսքը Ալրաղացի Լյովիկի մասին է»,- ասաց Սիմոնյանը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •