Արցախի Զինված ուժերում 16 զոհ եւ 100-ից ավելի վիրավորներ ունենք. այս մասին քիչ առաջ հրավիրված ասուլիսում նշեց Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը: Նա նշեց, որ այս պահին էլ ընթանում են թեժ մարտեր։

«Հայկական ԶՈՒ–ն 3 խոցել է ուղղաթիռ, 20 ԱԹՍ, 30 տանկ»,– ասաց Սարգսյանը՝ հավաստելով այս անգամ եւս, ինչպես Ադրբեջանի նախորդ սադրանքի արդյունքում է եղել, հայկական ուժերը Ադրբեջանին պարտադրելու են աղերսել հրադադար ու խաղաղություն։

Սարգսյանի խոսքով`անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն այս պահին կայուն է. «Պատրաստ ենք կյանքի գնով կատարել անհնարինը»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 7:10 րոպեին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ադրբեջանական զինուժն ունի 2 ուղղաթիռի, 14 անօդաչու թռչող սարքի, զրահատեխնիկայի կորուստներ: Հակառակորդի կրակոցների հետեւանքով Մարտունիում մեկ կին եւ մեկ երեխա են մահացել։

Արցախում եւ Հայաստանում հայտարարված է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •