Aleksey Navaniy

Քիմիկոս Վիլ Միրզոյանովը «Դոժդ» հեռուստաընկերության եթերում ներողություն է խնդրել Ալեքսեյ Նավալնիից:

Գիտնականը «Նովիչոկ» նյութի մշակողներից մեկն է և իրեն անուղղակիորեն մեղավոր է համարում ռուսաստանցի ընդդիմադիր գործչի ներկայիս վիճակի համար: Միրզոյանովն ասել է, որ վաղուց բնակվում է ԱՄՆ-ում և վերջին տարիները նվիրել է ռազմական թունավոր նյութերի օգտագործման դեմ պայքարին:

Քիմիկոսը բացատրել է, որ ախտանշանները, որոնք Նավալնին  նկարագրել է իր Instagram-ում, շատ նման են «Նովիչոկ»-ից տուժած մարդկանց ախտանշաններին: Միրզոյանովն այդ թունավոր նյութից տուժածի հետ զրուցել է 27 տարի առաջ: Միևնույն ժամանակ, գիտնականը նշել է, որ եթե նրան հաջողվել է ողջ մնալ, ապա կապաքինվի: Ընդ որում, այդ ժամանակահատվածը կարող է տևել մինչև մեկ տարի:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •