Ռուս հայտնի քաղաքական մեկնաբան Վիկտոր Շենդերովիչը կոչ է անում իրերն իրենց անունով կոչել՝ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվել է Հայաստանի վրա։

«Կովկասում զինված հակամարտության վերաբերյալ մտահոգության հավասարահեռ բառերը հինգ կոպեկ էլ չարժեն, եթե իրերն իրենց անունով չես կոչում՝ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվել է Հայաստանի վրա։ Եթե պուտինյան Ռուսաստանը գործադրի տասներորդ մասն այն ջանքի ու համառության, որը թափում է ամբողջ աշխարհում պատերազմներ հրահրելու համար, ագրեսիան շատ արագ կդադարի։ Եթե ոչ՝ կլինի մեր երկրի հերթական խայտառակությունը», – գրել է Շենդերովիչը։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •