Rus zinvor

Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության համակարգի անքակտելի մասն է, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է Ինտերֆաքսը։

«Որոշակի իրավիճակներում բազայի պոտենցիալը պետք է օգտագործվի», ասել է նա ռուս լրագրողներին տված հարցազրույցում։

Վարչապետի խոսքով, լայնածավալ պատերազմի այս փուլում այդ ներուժի օգտագործման անհրաժեշտություն չի առաջանա, սակայն իրավիճակն անկանխատեսելի է և ոչ ոք հստակ չի կարող կանխատեսել հետագա զարգացումները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Ռուսաստանի հնարավոր ներգրավման հարցը: Այս մասին Փաշինյանը խոսել է ռուսական մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում:

«Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ կառուցել որակապես նոր հարաբերություններ», ՀՀ վարչապետի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •