Ջավախցիներին այսօր թույլատրվեց Վրաստան-Հայաստան սահմանի Բավրա անցակետից հումանիտար օգնություն ուղարկել ՀՀ: Բավրայից Երևան արդեն շարժվում է սննդամթերքով ու դեղորայքով բեռնված երկու բեռնատար մեքենա:

Եվս 4 բեռնատար մեքենայի, որոնցում անվադողեր էին, չի թույլատրվել անցնել սահմանը․ տեղում բնակիչներին ասել են, որ թույլտվություն կլինի 2 օր անց, տեղեկացնում է aliq.ge կայքը։

Հիշեցենք, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Նինոծմինդա քաղաքում տասնյակ երիտասարդներ հավաքվել էին Արցախում ստեղծված իրավիճակը քննարկելու և աջակցության ուղիներ գտնելու համար: Երիտասարդները հիմնական երկու ուղղությամբ ընդհանուր հայտարարի եկան․ առաջինը՝ որ պետք է կազմել ցուցակներ այն մարդկանց անուններով, որոնք ցանկություն են հայտնում մեկնել Արցախ, երկրորդը՝ հնարավոր հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախի հայրենակիցներին: Նինոծմինդայից Արցախ գնալու ցանկություն հայտնեցին ավելի քան 100 երիտասարդ:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •