cuyc 1

Ջավախքցիները Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը և արգելում են բեռնատարների տեղաշարժը:

Այս մասին հայտնում է Jnews լրատվամիջոցը՝ նշելով, որ ճանապարհը փակող մարդկանց խոսքերով` այս ճանապարհով Թուրքիան Ադրբեջանին զենք է մատակարարում:

Լրատվամիջոցի տվյալներով` այս պահին գյուղում լարվածությունը նվազել է, ճանապարհը գրեթե բաց է: Կարծախում է գտնվում Վրաստանի խորհրդարանի գործող պատգամավոր Սամվել Մանուկյանը, ինչպես նաև նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը:

«Մինչև վրաց-հայկական սահմանը չբացվի ու մեր օգնությունը ՀՀ չհասնի, թուրքական բեռնատարներ Վրաստան չեն մտնելու»,- նշում են ճանապարհը փակած ջավախքցիները:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •