Beatles-ի հիմնադիրներից մեկին՝ Ջnոն Լենոնին սպանած Մարկ Չեփմենը, բացատրել է, թե ինչն է իրեն դրդել նման հանցագործություն կատարելու:

Վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ լսումների ժամանակ, որը ևս մեկ անգամ մերժվեց, նա հայտարարել է, որ փառք էր ուզում: «Նա ուներ փող, գեղեցիկ տուն և երաժշտության մեջ ինքն իրեն այնքան գիտակից և առատաձեռն ցուցաբերեց: Ես զայրացած էի և խանդում էի, քանի որ ինքս այլ կերպ էի ապրում», – մեջբերում է ABC News-ը Մարկ Չեփմենի խոսքը:

Տղամարդը հավելել է, որ իրեն ներում չկա: Նա նաև ասել է, որ մտքում ունեցել է ևս երեք հայտնիների, որոնց նկատմամբ կարող էր մահափորձ կատարել:

Չեփմենը Լենոնին գնդակահարել է 1980 թվականի դեկտեմբերի 8-ին:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •