Sasun Mikayelyan

Նախ ուզում եմ պատասխանել գործընկերների հարցին, որ ժամանակն է հանրաքվե անցկացնել Արցախի՝ Հայաստանին միանալու համար։Այս պատերազմը այդ հանրաքվեն է, մեր հաղթանակը հենց այդ հանրաքվեն է, հանրաքվե պետք չէ անցկացնել։

Աժ հատուկ նիստում ունեցած ելույթի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորների միության նախագահ Սասուն Միքայելյանը։

Միքայելյանն ընդգծեց՝ այսօր առավոտյան սկսած ռմբակոծությունը չի եղել միայն դիրքերում, այլ նաև եղել է խաղաղ բնակչության վրա։ «Սա այն ձեռագիրն էր, որ ադրբեջանցիները արեցին 90- ական թվականներին, երբ ուզում էին տեղահանել Արցախի ազգաբնակչությանը իր բնօրրանից։Եվ այսօր նույն ձեռագրով Ադրբեջանը ուզում է նույն քայլը անել՝ Արցախը ազատել արցախցիներից։ Ոչ, դա չի լինի։ Ուզում եմ՝  բոլորս գիտակցենք, որ նախորդ պատերազմը պարտադրված պատերազմ էր, և այսօր էլ է պարտասդրված պատերազմ, նախորդ պարտադրված պատերազմը եղել է անհավասար թե՛ մարդկային թվաքանակով,թե զինտեխնիկայով»։

ԵԿՄ նախագահը հայ ժողովրդին հորդորեց համախմբվել, իսկ  Ադրբեջանի ազգաբնակչությանը և ղեկավարությանը կոչ արեց երբեք չսպասել Հայաստանի պարտությանը։ «Սա մեր վերջին կռիվն է, որ փառքով ենք տալու։ Մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք և հաղթելու ենք, և այն պատերազմում, որտեղ որ անհնար էր, ոչ մեկ չէր պատկերացնում, որ մենք կարող ենք հաղթել, բայց հաղթեցինք։ Սա լուրջ պատերազմ է, որ մենք պետք է համախմբված կարողանանք դիմակայել և հաղթել։ Ես կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությանը՝ բոլոր կուսակցություններին, իմ մարտական ընկերներին, բոլոր այն մարդկանց, ովքեր տարբեր հայացքների տեր են, համախմբել մեր ազգի գոյատևման, մեր պայքարի, մեր պատերազմի հաղթանակի շուրջ»։

Սասուն Միքայելայնն ընդգծեց՝ եթե նույնիսկ հայկական կողմը դիրքային զիջումներ ունենա, ապա դա չպետք է ընկճի հայ ժողովրդին, որովհետև պատերազմում այդ տեսանկյունից  հարձակվող կողմն է  ուժեղ․ եթե պատրաստված չլինեին, չէին հարձակվի։ «Ուզում եմ ասել, որ մենք Մարտակերտն էլ ենք տվել, մի տարի հետո հետ ենք վերցրել։ Հիշենք Սպարապետի կոչը մահապարտներին։ Մենք օրեր ենք ապրել դաժան ու ծանր, բայց համախմբված․ մարդիկ գիտակցել են, որ գնում են զոհաբերության, մենք գիտակցում ենք, որ գնում ենք զոհաբերության հանուն մեր Հայաստանի, Արցախ աշխարհի, մեր ժողովրդի ապագայի։ Եթե այն ժամանակ իմ տարիքակից ընկերները գնացել են հաղթելու, այսօր ես կանգնած եմ, ու իմ պես շատերը կանգնած են իրենց թոռնիկների, իրենց երեխաների ազատ հայրենիք ունենալու համար։ Ես այսօր կանգնած եմ իմ Կոմիտասի, Արաբոյի , Սևադայի համար, և ես ուզում եմ, որ բոլորդ հասկականք, որ այս պատերազմը ադրբեջանցիները սկսել են և հիմք են դնելու մեր վերջնական հաղթանակի, բոլոր հարցերի լուծումը կտա այս պատերազմը»։

Պատգամավորն ասաց՝ Ադրբեջանի ձեռքով Թուրքիան իր խնդիրն է լուծում։ «Եթե չկանգնենք այս պատեազմի դեմ, մենք նորից գնալու ենք ցեղասպանվելու, պիտի հասկանանք ու պատկերացնենք, և այսօր միջազգային հանրության կարծիք թող մնա դիվանագետներին․ հաղթողն է ժպտում։ Ադրբեջանը բազմիցս հաշվի չի առել միջազգային հանրության կարծիքը։ Այսօր մեր միակ խնդիրը հաթանակն է, որը կլուծի հարցերը, որոնք առաջ է քաշվում մեր ընդդիմադիր գործընկերների կողմից»։

Միքայելյանը ռուսերենով հայտարարեց նաև՝ победа за намиб ребята։Նա նաև վստահեցրեց՝ ԵԿՄ-ն առաջին իսկ հրամանի դեպքում պատրաստ է։ «Մենք դարավերջին պատերազմ ենք հաղթել և պատերազմի հաղթանակը մինչև վերջ տանելու ենք։ Պատերազմը սկսել է 90-ականներին և չի ավարտվել, եկեք ձևակերպումներ չտանք՝ այս պատերազմը այն պատերազմը։ Մենք պետք է հաղթենք և վերջ տանք այս պատերազմին»,-եզրափակելով ելույթը՝ նշեց Սասուն Միքայելյանը։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •