ԱԺ նիստում ՍԴ դատվորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին հարցեր ուղղելու ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձավ այն տեղեկությանը, որ դատական համակարգում նախկինում գործել է մի սխեմա Արման Միկրտումյանի և Երվանդ Խունդկարյանի գլխավորությամբ, ըստ որի՝ պատժել են դատավորներին։

«Ըստ նախկին ՄԻՊ զեկույցի՝ բոլոր անցականկալի դատավորները, ովքեր չեն իրականացրել ձեր հրահանգները և չեն կայացրել այն վճիռները, որոնք եղել են ցանկալի, այնուհետև կարգապահական պատասխանատվության են ենթարկվել, քանի որ Մկրտումյանը, լինելով կարգապահական հանձնաժողովի անդամ, ունեցել է այդ լիազորությունները՝ դատավորներն պատժելու»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Երվանդ Խունդկարյանն ի պատասխան ասաց․ «Ինչ վերաբերում է Արման Մկիրտումյանի հետ իմ մասնակցությամբ որևէ սխեմաներ մշակելուն և ձեր բնորոշմամբ՝ չենթարկվող դատավորներին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցներ ձեռնարկելու մասին, ապա ես պաշտոնապես դա հերքում եմ։ Իմ մասով ես հերքում եմ, այդպիսի որևէ գործողություններ իմ կողմից ոչ կատարվել են, ոչ էլ կարող են կատարվել։ Եվ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում ես՝ որպես Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, որևէ իրավասություն չեմ ունեցել»։

«Ես զարմացած եմ տարբեր լրատվամիջոցներով տարածվող այն տեղեկատվությամբ, թե դատավոր Խունդկարյանը փակել է Ա1+-ը և դատավոր Խունդկարյանի թույլ տված խախտումների հետևանքով է, որ Մելտեքս ՍՊԸ-ն արդյունքում պետությունից ինչ-որ փոխհատուցում է ստացել»,- այս մասին ԱԺ նիստում ասաց ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը։

Նրա խոսքով՝ երբ նման հայտարարություններ են լինում, ինքը տարակուսում է, թե արդյոք մարդիկ կարդացել են Եվրոպական դատարանի այդ վճիռը, որտեղ ՄԻԵԴ-ն ուղղակիրոնե արձանագրել է, որ արդար դատաքննության խախտում տեղի չի ունեցել։

«Իսկ ի՞նչ է արձանագրել ՄԻԵԴ-ը, արձանագրել է կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում՝ գաղափարներն ազատորեն տարածելու տեսանկյունից և իր որոշման հիմնաքարը եղել է այն ուղղությամբ, որ օրենսդրությունը խնդիր է ունեցել այդ ժամանակաշրջանում։ Այսինքն՝ ՄԻԵԴ վճռով տնտեսական դատարանի դատավոր Խունդկարյանի վճիռներում որևէ խախտում չի արձանագրել»,- ասաց Երվանդ Խունդկարյանը։

«Ես չեմ ընդունում դատավորի այն կերպարը, որը թե արտաքին, թե ներքին որևէ ճնշումից դրդված կկայացնի այլ որոշում, քան իրեն պարտադրում է օրենքը և Սահմանդրությունը։ Եվ իմ կաղմից երբևէ որևէ նման ճնշում, որևէ նման տեռոր երբեք չի իրականացվել»,- այսօր ԱԺ նիստում ասաց ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը։

Նա 2010-2018 թվականներին աշխատել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։ Տարիներ առաջ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը իր արտահերթ զեկույցում ներկայացրել էր, որ Վճռաբեկ դատարանում «զոնալ» դատավորներ են եղել, գործել են կոռուպցիոն մեխանիզմներ։

Պատգամավոր Անի Սամսոնյանը այսօր Երվանդ Խունդկարյանից հետաքրքրվեց, թե ինչ մանրամասներ կարող է հայտնել այդ մեխանիզմների մասին։

«Իմ գործունեության ընթացքում որևէ զոնալ դատավոր, որևիցե ընթացակարգ կամ ներքին մեխանիզմներ գոյություն չեն ունեցել։ Ավելին, ես իմ վրա որևէ ճնշում, որևէ ուղղագիծ երբեք չեմ զգացել և նման ճնշումների առկայության դեպքում թե ես, թե ցանկացած դատավոր պարտավոր էինք այդ հարցը դատավորների անկախությունը երաշխավորող համապատասխան մարմինների առջև բարձրացնել։ Իսկ ինչ վերաբերում է նախկին ՄԻՊ կողմից ներկայացված արտահերթ զեկույցին, ապա մենք՝ դատավորներս, սովոր ենք խոսել փաստերի և ապացույցների լեզվով։ Եվ անապացույց, անփաստարկ որևէ մեկնաբանությունների մենք չենք կարող արձագանքել։ Եվ այն արձագանքը, որ այդ պաշտպանի ելույթին ներկայացրել է Դատավորների միության խորհուրդը՝ 2009 թվականի դեկտեմբերին, ես այդ հայտարարությանն ավելացնելու որևէ բան  չունեմ։ Ամբողջ հենքը կայանում էր նրանում, որ բամբասանքների հիման վրա որևէ տեղեկատվություն չի կարող բարձրաձայնվել։ Եթե կային համապատասխան կոռուպցիոն գործողություններ և եղել են որոշակի հանցավոր գործողություններ, ապա համապատասխան լիազորություններ ունեցել են և ունեն քննչական մարմինները։ Եվ իմ կարծիքով՝ գուցե և նրանք այդ հետաքննությունն իրականացրած կլինեին»,- ասաց Խունդկարյանը»։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •