Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ քիչ առաջ սկսվեց «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով դատական նիստը:

Առուստամյանը բերվել է դատարան: Նրա շահերը պաշտպանում է փաստաբան Հովիկ Սուքիասյանը, գործով մեղադրող դատախազն է Աբգար Առաքելյանը:

Նիստի սկզբում դատավորը կողմերին հիշեցրեց իրեն, ինչպես նաեւ նիստերի քարտուղարին ինքնաբացարկի, բացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքերը, եւ հետաքրքրվեց՝ ունե՞ն արդյոք այդպիսի հիմքեր: Կողմերը, սակայն, չունեին:

Մեղադրող եւ պաշտպանական կողմերը չառարկեցին նաեւ նիստի տեսա եւ լուսանկարահանման դեմ:

Այս պահին դատարանը ճշտում է ամբաստանյալի ինքնությունը:

Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 315.1-րդ հոդվածով՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու եւ դրա հետևանքները չվերացնելու համար: Ըստ մեղադրանքի՝ Երևան քաղաքի Աբովյան 5/1, 5/2 եւ 5/5 հասցեներում շինության կառուցումը չդադարեցնելու համար իր նկատմամբ կրկնակի վարչական տույժ նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, Առուստամյանը շարունակել է հիշյալ շինության կառուցումը։ Քրեական գործի նախաքննության ավարտի մասին Քննչական կոմիտեն հայտնել է ապրիլի 8-ին, որից հետո գործն ուղարկվել էր դատարան:

Նշենք, որ Սեդրակ Առուստամյանը մեղադրյալ է եւս երեք քրեական գործերով. ԱԱԾ-ում քննվող ընտրակաշառքի գործով նա մեղադրվում է կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ տուժողի միջոցով կաշառք տալու, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով՝ առանձնապես խոշոր չափով կաշառք տալու եւ փողերի լվացման օժանդակելու համար, իսկ Քննչական կոմիտեում քննվող Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերեւույթ չարաշահումների գործով կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, հարկերից չարամտորեն խուսափելու գործընթաց կազմակերպելու եւ այդ գործընթացին օժանդակելու համար, ինչպես նաեւ: Նա առաջադրված մեղադրանքները չի ընդունում: Նա առաջադրված մեղադրանքները չի ընդունում:

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ գործով Առուստամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը. նա պահվում է «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •