aac

«Տարատեսակ օգնությունները, որ կազմակերպում եք, պարտադիր համադրեք ՏԻՄ մարմինների, ԱԻՆ ստորաբաժանումների և պետական այլ մարմինների հետ։ Չափազանց կարևոր է ձեր սրտաբուխ օգնությունը, բայց այն պետք է լինի նպատակային»:

Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ այս պահին, օրինակ, սնունդ հավաքելու իմաստ չկա։ Մեր զորքը սննդի խնդիր չունի։

Հիշեցնենք, որ երեկվանից ՀՀ ամբողջ տարածքում ինքնաբուխ կերպով սկսվել է սննդի, հիգիենիկ պարագաների ու դեղորայքի հավաքագրումը՝ բանակին փոխանցելու համար:

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների այս օրերին համացանցում նկատվում են տարաբնույթ հայտարարություններ Արցախի Հանրապետության համար առաջին անհրաժեշտության դեղորայք, սննդամթերք և այլ պարագաներ հավաքագրելու վերաբերյալ:

ԱԱԾ-ն այս կապակցությամբ հայտնում է, որ մեծապես կարևորելով մեր հայրենակիցների համանման մղումներն ու նրանց կողմից ցուցաբերվող ակնհայտ հայրենասիրությունը՝ հայտնում ենք, որ նմանատիպ նախաձեռնություններն անհրաժեշտ է բացառապես իրականացնել պետական կառույցների համակարգմամբ:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •