«Փաստինֆո»-ի տեղեկություններով սեպտեմբեր 18-ին ՀՀ Սահմանադրական դատարանում նախատեսված է աշխատակարգային նիստ, որին առաջին անգամ կմասնակցեն նորանշանակ դատավորներ Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նրանք արդեն այսօր երդում են տվել ԱԺ-ում ու Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը նրանց ներկայացրել է Սահմանադրական դատարանի դատավորներին և աշխատակազմին։ Երրորդ դատավոր Երվանդ Խունդկարյանը դեռ չի ստանձնել պարտականությունները, քանզի պետք է մինչ այդ հրաժարվի վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից։

«Փաստինֆո»-ի հավաստի տվյալներով՝ ՍԴ աշխատակարգային նիստում ներառված է նաեւ ՍԴ փոխնախագահի ընտրությունը ու բացառված չէ, որ այս տեղին հավակնի հենց ՍԴ-ում ճգնաժամ ստեղծելու ակունքներում կանգնած Վահե Գրիգորյանը՝ այդպիսով ստանձնելով նաեւ ՍԴ նախագահի ժամանակավոր պարտականությունները։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •