Edmon Marukyan

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբացության ղեկավար Էդմոն Մարուքյանը համոզված է, որ Հայաստանում չկա, նաև չի եղել մի այնպիսի իշխանություն, որը պատրաստ է Արցախի հիմանխնդրի հարցում գնալ ոչ հայանպաստ լուծման:

Մարուքյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ասուլիսում. «Հայաստանում Արցախի հիմնախնդիրը քաղաքական առումով միշտ քննարկումների առարկա է եղել, նաև շահարկումների առարկա է եղել: Բայց ես ասել եմ մի բան, որ Հայաստանում չկա, նաև չի եղել մի այնպիսի իշխանություն, որը պատրաստ է գնալ ոչ հայանպաստ լուծման: Այն, ինչ ունենք, դա է ցույց տալիս, մնացածը խոսակցություններ ու քննարկումներ են»:
Նա նշեց՝ եթե կլինի կոնկրետ փաստաղթուղթ, որի շրջանակում կառաջարկվի ոչ հայանպաստ լուծում, և Հայաստանում կլինի իշխանություն, որ կդիմի այդ ոչ հայանպաստ լուծմանը, այդ իշխանությունը մի քանի րոպեից կհեռացվի իշխանության ղեկից: Պատգամավորի կարծիքով՝ Արցախի հիմնախնդրի լուծումը շատ հեռու է հայկական կողմի համար ընդունելի վերջնական լուծման հանգրվանից: «Վաղ թե ուշ բանակցությունները վերականգվելու են, որովհետև միջազգային հանրության կոչերի ներքո չեն կարող չվերականգնվել»,- ամփոփեց Մարուքյանը:
Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •