Վաղվանից սկսած՝ սեպտեմբերի 23-ից, Ճանապարհային ոստիկանությունում վարորդական իրավունքի վկայականի հետ կապված գործողությունների համար (վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման քննություններին մասնակցում, փոխանակում, կորստի վերականգնում) հերթագրումն իրականացվելու է միայն Ճանապարհային ոստիկանության roadpolice.am էլեկտրոնային հարթակի միջոցով։

Հերթագրումն անհրաժեշտ է կատարել Ճանապարհային ոստիկանության roadpolice.am էլեկտրոնային հարթակի «Վարորդական իրավունքի վկայականի հետ կապված գործողությունների համար հերթագրում» համակարգի միջոցով։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Մինչև վերոնշյալ ամսաթիվը այլ հարթակներից ուղարկված հերթագրման դիմումները սպասարկվելու են մինչ այդ գործող կարգով, իսկ 23.09.2020 թվականից՝ այլ հարթակներից ուղարկված հերթագրման դիմումները թողնվելու են առանց քննարկման։

Փոփոխությունն արվել է, քանի որ, ըստ ուսումնասիրությունների, վարորդական իրավունքի վկայականների հետ կապված գործողությունների կատարման նպատակով նույն անձի կողմից նույն գործողության կատարման համար տարբեր էլեկտրոնային հարթակներից Ճանապարհային ոստիկանություն են ներկայացվում մեկից ավելի (երբեմն նաև 10-ից ավելի) հերթագրման դիմումներ, ինչն ինքնաբերաբար ավելացնում է սպասման համար պահանջվող ժամանակը։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •